ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Անուշավան Սրբազանը չպետք է դեկան լինի

Անուշավան Սրբազանը չպետք է դեկան լինի
13.07.2025 | 11:27

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանը ապօրինաբար հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, որովհետև ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»:

Ոչ մի տեսակի իմաստ չկա քննարկել նիկոլականների, այդ թվում՝ նիկոլական ռեկտորի բարոյականությունը: Իմաստ չկա նաև բարոյախրատական ճառեր կարդալ մարդկանց, որոնք ընտրել են «էսօրվա օրով ապրելու» ճանապարհը:

Բայց և այնպես, հասարակությանն անհրաժեշտ է 24/7 ռեժիմով տեղեկացնել լակոտապետության առօրյաների մասին։

Կզարմանա՞ք, եթե իմանաք, որ Նիկոլի՝ Եկեղեցու և Վեհափառի դեմ հարձակման մեկնարկի օրերին ԵՊՀ ռեկտորը (անհասկանալի պատճառներով) զեկուցել է Պաշտպանության նախարար, միաժամանակ ԵՊՀ Խորհրդի նախագահ Սուրեն Սյունիին, որ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանն «իրենց հետ է»:

Սուրեն Սյունին էլ հոնքերը ցցել ու շտապել է Նիկոլին զեկուցել, որ «մի եպիսկոպոսի հարց ինքն անձամբ լուծել է»: Եվ, երբ Անուշավան Սրբազանը մասնակցել է ի աջակցություն Սամվել Կարապետյանի քայլերթին, Սուրեն Սյունին հունից դուրս է եկել՝ ազգադավից կերցվելիք կամ արդեն իսկ կերած 7 հարկանի հայհոյանքների արդյունքում:

«Մունջ անելու» փոխարեն Սյունին ԵՊՀ ռեկտորին ներկայացրել է վերջնագիր՝ կամ դու ես գրում-գնում (բնականաբար, դատվելու հեռանկարներով), կամ էլ ոնց ուզում ես արա՝ Անուշավան Սրբազանը չպետք է դեկան լինի:

Կզարմանա՞ք այս պատմությունից:

Բայց ի՞նչ կա զարմանալու. լակոտապետության որակների հետ նո՞ր եք ծանոթանում…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ